Երևանում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է՝ կոտրելով ծառեր, գազախողովակներ

Այսօր՝ մայիսի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխաովոր վարչության Շենգավիթի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 135 հասցեում վերամբարձ կռունկը աշխատանքներ կատարելիս շրջվել է, ինչի հետևանքով գույք է վնասել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված հատվածում ավտոտնակը հեռացնելիս վերամբարձ կռունկը շրջվել է, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տներին մատակարարվող գազախողովակներն ու գազասյուները, կոտրվել են ծառեր:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» և Երևանի ԳԳՄ-ի վթարավերականգնողականի աշխատակիցները, ովքեր արդեն ձեռնամուխ են եղել նշված տարածքում աշխատանքներ կատարելու ուղղությամբ:

Երջանիկ պատահականությամբ վերամբարձ կռունկի ընկնելու ժամանակ բակում քաղաքացիներ չեն եղել, իսկ դրա հարևանությամբ էլ կա ֆուտբոլի խաղահրապարակ, զրուցարաններ, ու այնտեղ միշտ մարդիկ են լինում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ