Էջմիածնում ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է, երկու անձի մեղադրանք է առաջադրվել

07/05/2025 13:45 Ներքին կյանք

Էջմիածնում ծեծի ենթարկված երկու երիտասարդների գործով 2 անձի մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ՔԿ-ից հայտնեցին 24News-ին։

«1 անձ ձերբակալվել է, վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան:», – մասնավորապես հայտենցին կոմիտեից։

Նշենք, ըստ՝ լրատվամիջոցների՝ ապրիլի 24-ին Էջմիածնում ծեծի ենթարկված 22-ամյա երիտասարդը գիշերը մահացել է, այս մասին հայտնել են Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից։

Մերի Մանուկյան

 

–00—ԱՊ