Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը

Արագածոտնի Թեմում ձևավորված բարի ավանդույթի համաձայն, օրհնությամբ թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Կարմիր կիրակիին՝ մայիսի 11-ին, Սուրբ Հովհաննավանք կբերվի Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 11:00:

Ավետարանը եկեղեցում կլինի մինչև ժամը 17:00:

Սիրով հրավիրում ենք ամենքիդ Սուրբ Պատարագին մասնակից լինելու և Սուրբ Ավետարանի օրհնությունն առնելու:

–00—ՍՊ