Ազատազրկված անձինք վերանորոգում են այլ քրեակատարողական հիմնարկների գույքը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Սևան քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք վերանորոգում են այլ քրեակատարողական հիմնարկների գույքը և պատրաստում մարզասարքեր
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ ազատազրկված անձանց աշխատանքային զբաղվածության, միևնույն ժամանակ՝ քրեակատարողական հիմնարկների գույքային ապահովվածության բարելավման համար։
Վերոգրյալի համատեքստում «Սևան» քրեակատարողական հիմնարկի տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված, համապատասխան կրթություն ստացած դատապարտյալները պատրաստում են մարզասարքեր բոլոր քրեակատարողական հիմնարկների մարզասրահների համար։
Իսկ մինչ այդ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների կողմից իրականացվել էին Նուբարաշեն և Աբովյան քրեակատարողական հիմնարկների խցերի վնասված դռների և մահճակալների վերանորոգման աշխատանքներ։
Նման վերասոցիալականացման ծրագրերի շնորհիվ ազատազրկված անձինք նաև ձեռք են բերում մասնագիտական նոր հմտություններ կամ կատարելագործում դրանք, ինչն էլ իր հերթին ազատազրկված անձին ընձեռում է գումար վաստակելու հնարավորություն և ֆինանսական որոշակի կայունություն։
–00—ՍՊ