Հայաստանում «Անմահ գունդ» ակցիային մասնակցելու համար արդեն ստացվել է մոտ 8000 հայտ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Հայաստանում «Անմահ գունդ» ակցիային մասնակցելու համար արդեն մոտ 8 հազար հայտ է ստացվել։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարեց ակցիայի կազմակերպիչներից ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ հայտեր են ստացվել քաղաքացիներից, կազմակերպություններից, կոլեկտիվներից, ուսանողներից, բուհերից։ «Այս տարի երթը լինելու է լայնածավալ, բազմամարդ։ Մենք նախապատրաստվել ենք դրան», – ասաց նա։
Ավանդական հիշատակի երթը կմեկնարկի մայիսի 9-ին՝ ժամը 12: 00-ին՝ Արաբկիր վարչական շրջանի Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Մասնակիցները Ազատության պողոտայով կհասնեն Հաղթանակի զբոսայգու «Անմար կրակի» հուշահամալիր։ Այնուհետև ժամը 13: 30-ին «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ տեղի կունենա տոնական համերգ:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ