Իմ կնոջ մեքենան հրդեհել են քաղաքական հայացքներիս պատճառով. բացահայտել եմ կոռուպցիոն դեպքեր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
Այն ամենը, ինչ կատարվել է իմ ընտանիքի հետ գիշերը, միմիայն քաղաքական հայացքներով է պայմանավորված և, մասնավորապես, այն հանգամանքներից հետո, երբ ես բացահայտել եմ քաղաքային իշխանության կողմից թույլ տված կոռուպցիոն դեպքերը, սուր քննադատության եմ ենթարկել: 24News-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը անդրադառնալով գիշերը սեփական տան բակում կնոջ մեքենան հրդեհելու միջադեպին:
«Հեռվից իրենց կողմից ինձ տրվող «հորդորները», որ մի´ արեք, մի´ խորացեք, չտվեցին արդյունք, մարդիկ անցան արդեն այս մեթոդին»,- մանրամասնեց Ստեփանյանը:
Ստեփանյանի խոսքով, իրեն անգամ ընկերական շրջապատի մարդկանց միջոցով են ակնարկել, որ չքննդատենք.
«Երկու ամիս առաջ էլ ես տելեգրամով օտարերկրյա համարից զանգ ստացա, որ հեռո՛ւ մնացեք, մի´ խառնվեք, դա էլ չստացվեց, վերջնականապես կարմիր գիծն անցան»:
Առավել մանրամասն 24News-ի տեսանյութում:
Մերի Մանուկյան
–00—ՅՄ