Դեբեդում որպես անհետ որոնվող ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել․ հատուկ դրոններ են օգտագործվում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Այսօր՝ մայիսի 5-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի, Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատների 20-ից ավելի հրշեջ-փրկարարներ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Լոռե» փրկարարների արձագանքման ուժերի մեծ թվով ծառայողներ շարունակել են Դեբեդ գետում որոնողական աշխատանքները՝ մայիսի 2-ից գետում որոնվող Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ի մարմինը հայտնաբերելու ուղղությամբ։
Մթության պատճառով ժամը 20:00-ին դադարեցվել են որոնողական աշխատանքները և այն կվերսկսվի վաղը՝ մայիսի 6-ին՝ առավոտյան ժամը 08:00-ից։
Աղբյուրը հայտնում է, որ «Լոռե» փրկարարների արձագանքման ուժերի կողմից օգտագործվում են նաև հատուկ դրոններ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ