Դանիելյանից բացի ձերբակալվել են նաև ՍԱՏՄ աշխատակիցներ

Այսօր ձերբակալվել է  ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանը։ Հակակոռուպցիոն դատարանը նրան ձերբակալել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու մեղադրանքով։ Դանիելյանին մեղադրում են աշխատակիցների անուններով պարգևավճարներ դուրս գրելու և դրանք յուրացնելու մեջ։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ բացի Դանիելյանից, Հակակոռուպցիոնը բերման է ենթարկել և ձերբակալել  ՍԱՏՄ մի քանի այլ աշխատակիցների՝ նույն քրգործի շրջանակում։ Լրատվամիջողի  աղբյուրը  չի բացառել, որ առաջիկայում ևս բերման ենթարկվող ՍԱՏՄ աշխատակիցներ կլինեն։

–00—ՍՊ