Արտակարգ իրավիճակ՝ Նուբարաշենի բանտի ճանապարհին. անձրևաջրերը մի քանի կմ-ոց խցանում են առաջացրել

Այսօր՝ մայիսի 5-ին, տեղացած հորդառատ անձրևի պատճառով Երևանի մի քանի փողոցներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

Shamshyan-ը հայտնում է․ «Նուբարաշենի խճուղում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի բանտի ճանապարհին, սելավատարերի խցանման կամ չլինելու պատճառով անձրևաջրերը մի իսկական քաոս են ստեղծել մոտ 3 կմ-անոց հատվածում։

Անձրևաջրերը լցվում են խճուղու բնակելի շենքերի բակեր, նկուղներ, անգամ առաջին հարկեր, սեփական տներ ու քաղաքացիները չգիտեն, թե որ կառույցին դիմեն, որպեսզի իրենց օգնեն։ Մի քանի հասցեներում անգամ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։

Նուբարաշենի խճուղում մոտ 40-ից ավելի ավտոմեքենաների վարորդներ ընկած իրենց մեքենաների համարանիշերն էին ման գալիս»։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

–00—ՍՊ