Պետերբուրգը հիշում է շրջափակման սարսափելի տարիներին Լենինգրադին սատարած հայ հերոսների սխրանքը

Պետերբուրգը հիշում է շրջափակման սարսափելի տարիներին Լենինգրադին սատարած հայ հերոսների սխրանքը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը․

Լենինգրադի ճակատամարտին մասնակցել են 10000 հայեր, այդ թվում՝ Խորհրդային Միության 10 հերոսներ, որոնց թվում են Սևծովյան և Բալթյան նավատորմերի կրկնակի հերոս օդաչու, փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը, նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Մնացականովը, ինչպես նաև 4000 կամավոր պաշտպաններ։

Պատերազմի տարիներին Հայաստանն ընդունել է Լենինգրադից հազարավոր տարհանվածների. մանկապարտեզների 200 սաներ, տարհանված 18 մանկատներից 1401 երեխա: Նրանց գրեթե կեսը պատերազմից հետո ընդմիշտ մնացել է Հայաստանում։

Ավելին՝ հղմամբ։ 

–00—ՍՊ