Կարծում եմ՝ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական շպիոնի և թուրքական գործակալի կարգավիճակ ունի

Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը ադրբեջանական եֆրեյտոր  շպիոնի և թուրքական  գործակալի կարգավիճակ ունի և նրա արտաբերանքին անդրադառնալը զզվելի է ցանկացած հայ մարդու համար: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը, մեկնաբանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը որ  «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսական լրտեսի կարգավիճակ» ունի։

«Էրդողանի գիրքը տվեք գրկի հանգստանա : Դա իմ քաղաքական կարծիքն է և քաղաքական գնահատականը»,- ասել է Միկոյանը: