Նորքի բռնարար թաղապետը վազելով նստեց մեքենան ու չպատասխանեց լրագրողների հարցերին

Որևէ հարցի չեմ պատասխանում, հարուցված է քրեական գործ։ Այս մասին հայտարարեց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ արձագանքելով լրագրողի այն հարցին, թե արդյոք չի զղջում իր արարքի համար։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Նոր Նորքի թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետի մասնակցությամբ, Տեր-Մարգարյանը և թաղապետարանի աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով՝ անընդունելի է։

Թաղապետն իր հերթին հայտարարեց, թե չպետք է տրվեր սադրանքի։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ