6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը. Մեսրոպ Առաքելյան

2019թ․ սկզբին նվազագույն սպառողական զամբյուղի և նվազագույն թոշակի տարբերությունը եղել է 35,600 դրամ (61,100-25,500)։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«2025թ․-ին տարբերությունը կազմել է 39,800 դրամ (75,800-36,000)։

Այսինքն 6 տարում ապրելն ավելի է թանկացել, քան բարձրացել է նվազագույն թոշակը։

Հայաստանում նվազագույն թոշակը պետք է լինի նվազագույն սպառողական զամբյուղից ավել»,- գրել է նա:

–00–ԱՀ