Ուժեղ քամուց ծառը կոտրվել և ընկել է Արտաշատի Երևանյան խճուղում․ երթևեկությունը դարձել է միակողմանի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Մայիսի 4-ին, ժամը 03:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում քամուց ծառը կոտրվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է Արտաշատ քաղաքի Երևանյան խճուղում․ ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է միակողմանի։
Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը․ երթևեկությունը վերականգնվել է։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը գտնվում է «Հանրապետություն» կուսակցության դաշտում․ Սիմոնյան
-
Թե Փաշինյանը Մոսկվայում ում կժպտա, ում կբարևի, էական չէ, քաղաքականությունն առևտուր է. Ալեն Սիմոնյան
-
Տավուշում սահմանազատումը մեր հաղթանակն է, սահմանագծման մասով ոչ մի անհամաձայնություն չկա Բաքվի հետ
-
Ես կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյաը ռուսական շպիոնի կարգավիճակ ունի․ Ալեն Սիմոնյան
-
ՌԴ-ի կողմից մեծ փող է ծախսվում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմի համար, հեղաշրջման փորձ են ուզում անել
-
Փաշինյանը մեծ սատարում ունի, ՔՊ-ն էս ուրբաթ էլ «50+1»-ով կհաղթի, եթե ընտրություն լինի․ Ալեն Սիմոնյան
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան