Բախվել են «Toyota»-ն ու «Opel»-ը, վերջինը բախվել է կայանված «Chevrolet»-ին․ կա 3 վիրավոր
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Այսօր՝ մայիսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:50-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Կարեն Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Սևակ Մնացականյանը։
Տեղում պարզվել է, որ բախման հետևանքով «Opel»-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Chevrolet»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford»-ին, իսկ հետո «Opel»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին։
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ «Toyota»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով «Opel»-ն ու «Toyota»-ն տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
–00–ԱՀ