Պատահար է տեղի ունեցել Պարույր Սևակի փողոցում, տուժած կա
03/05/2025 19:40
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Մայիսի 3-ին, ժամը 13։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 9 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին և դիմային հատվածով կախվել դեպի շենքի բակային հատված. հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել։
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված։
Շտապօգնության աշխատակիցներն ավտոմեքենայի վարորդին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
–00—ՍՊ