Նոր Նորքի թաղապետարանի շուրջ իրավիճակը մի քանի շահառու ունի, պարտակում են կոռուպցիան․ փաստաբան

Նոր Նորքի թաղապետարանի շուրջ ստեղծված իրավիճակը մի քանի շահառու ունի, այդ թվում՝ քաղաքական շահառուներ, այդ թվում՝ կոռոպցիոներների կողմից կոռուպցիան պարտակելու շահը։ Այս ամեն ինչը փաթեթավորվում է իրավական գործընթացի ներքո, ինչը հատուկ է «նիկոլիզմին»։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արթուր Չախոյանի փաստաբան Վահե Եփրիկյանը։

Ընդ որում, այս պահին Արթուր Չախոյանը հիվանդանոցում է՝ ստացված վնասվածքների հետևանքով և դատաբժշկական փորձաքննության չի ենթարվել։ Փաստաբանը նշում է՝ Չախոյանը հոսպիտալացված է, չի կարող այցելել դատաբժիշկի, պետք է միջոցներ ձեռք առնեն՝ հիվանդանոցում փորձաքննություն իրականացնելն ապահովելու համար, ինչի վերաբերյալ միջնորդություն ներկայացվել է, բայց առ այս պահը վարույթն իրականացնող մարմնից պատասխան չի ստացվել։

Եփրիկյանը մտահոգություն հայտնեց առ այն, որ դատաբժշկական փորձաքննությունը, առավել ևս՝ նման դեպքերում պետք է հնարավորինս շուտ իրականացվի, մտավախություն կա, որ սպասում են՝ վերանան Արթուր Չախոյանի մոտ առկա վնասվածքները, ինչից հետո դատաբժշկական փորձաքննությունը կկրկի ձևական բնույթ։ Այն, որ առ այս պահը Արթուր Չախոյանին չի տրվել տուժողի դատավարական կարգավիճակ, փաստաբանի դիտարկմամբ, վարույթն իրականացնող մարմնի բացթողումն է։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ