Ռուս տիեզերագնացները` «Armenian Diaspora Cup-2025» թենիսի մրցաշարի հաղթողների թվում

Երևանում ավարտվեց « Armenian Diaspora Cup-2025» թենիսի հոբելյանական XV մրցաշարը, որին մասնակցեցին ավելի քան 60 խաղացող Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղրղզստանից, ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից։ Նրանց թվում էին հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, դիվանագետներ, հասարակական գործիչներ, բարերարներ և «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ։

Մրցաշարի կազմկոմիտեի հիմնադիր և նախագահ Մակար Նահապետյանի խոսքով՝ մրցույթի հիմնական նպատակը ոչ միայն թենիսի մասսայականացումն է, այլև միջազգային համագործակցության զարգացումը։ «Մենք կշարունակենք այս լավ ավանդույթը և կփորձենք ամեն տարի բարձրացնել միջոցառման մակարդակը», – նշեց նա։

Ամփոփելով արդյունքները՝ մրցաշարի սուպերվայզեր, սպորտի վարպետի թեկնածու Արմեն Ավետիսյանը նշեց մասնակիցների բարձր պատրաստվածությունը։ «Կարևոր է, որ մարզական հմտությունների զարգացմանը զուգընթաց աճում է նաև թենիսի մրցաշարերի մշակույթը։ Այս մրցաշարը միայն սպորտի մասին չէ, այլև նոր կապերի և միջազգային համագործակցության, որը ժամանակի ընթացքում վերաճում է ամբողջ աշխարհում համատեղ նախագծերի», – ընդգծեց նա։

Մրցաշարը կազմակերպվել է Երևանի Մոսկվայի տան աջակցությամբ։ Մրցույթն անցկացվեց օլիմպիական համակարգով. առաջին փուլում որոշվեցին ենթախմբերի ուժեղնագու զույգերը, ապա խաղարկվեցին մրցանակային տեղերը։

«Առաջին անգամ չէ, որ մասնակցում եմ մրցաշարին, և կցանկանայի շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին։ Շատ արժեքավոր է, որ տարբեր երկրներից թենիսիստներ են գալիս այստեղ։ Հատկապես հաճելի է կրկին հանդիպել կորտում նրանց, ում հետ մարզվել ենք պատանեկության տարիներին», – իր տպավորություններով կիսվեց «Պրոֆեսիոնալներ» անվանակարգում հաղթող, Հանրային հեռուստատեսության մարզական բաժնի ղեկավար Էդուարդ Քալանթարյանը։

Հատկանշական է, որ այս տարի մրցաշարը ոչ պաշտոնապես ստացավ «Տիեզերական» անվանումը՝ ի պատիվ ռուս տիեզերագնացներ, Ռուսաստանի հերոսներ Սերգեյ Զալյոտինի և Վադիմ Ուսովիչի հաղթանակի, որոնք զբաղեցրին առաջին տեղը «Սիրողական» անվանակարգում։

«Միշտ հաճելի է մասնակցել նման լուրջ մարտահրավերների։ Այս մրցաշարը ևս մի կապող օղակ է Մոսկվայի և Երևանի միջև», – ընդգծեց Ռուսաստանի հերոս, օդաչու-տիեզերագնաց Սերգեյ Զալյոտինը, ով մի քանի տարի անընդմեջ հաղթել է մրցաշարում։

«Armenian Diaspora Cup-2025» մրցաշարի արդյունքները

«Պրոֆեսիոնալներ» անվանակարգ

  • 1-ին տեղ՝ Արամ Մարտիրոսյան և Էդուարդ Քալանթարյան
  • 2-րդ տեղ – Ալիկ Օգանյան և Արմեն Քոչոյան
  • 3-րդ տեղ՝ Գեորգի Հակոբյան և Արամ Ղազանչյան

«Pro-Am» անվանակարգ

  • 1-ին տեղ – Հայկ Դավթյան և Արամ Մարտիրոսյան
  • 2-րդ տեղ – Պետրոս Բաբուրյան և Արտակ Մովսեսյան
  • 3-րդ տեղ – Սամսոն Բալյան և Արամ Ղազանչյան

«Միքստ» անվանակարգ (խառը զույգեր)

  • 1-ին տեղ – Սոֆիա Սապրիկինա և Յուրի Այվազյան
  • 2-րդ տեղ – Ալիկ Օհանյան և Իրինա Գևորգյան
  • 3-րդ տեղ – Գայանե Գևորգյան եւ Արմեն Ջաղարբեկյան

«Սիրողական» անվանակարգ

  • 1-ին տեղ – Սերգեյ Զալյոտին և Վադիմ Ուսովիչ
  • 2-րդ տեղ – Արտակ Մովսեսյան և Պետրոս Բաբուրյան
  • 3-րդ տեղ – Ալեն Ալեքյան և Խաչատուր Խաչատրյան։

–00—ՅՄ