Սյունյաց թեմի շնորհավորականը՝ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի քահանայական ձեռնադրության առթիվ

Սյունյաց թեմի շնորհավորականը՝ թեմի առաջնորդ Տեր Մակար Եպիսկոպոս Հակոբյանի քահանայական ձեռնադրության առթիվ․

«Գերաշնորհ սրբազա՛ն հայր

Սյունյաց թեմի հոգևորականաց դասը, առաջնորդարանի աշխատակազմը և հավատավոր ժողովուրդը սիրով շնորհավորում են Ձեզ քահանայական ձեռնադրության 21-ամյակի առթիվ։

Ձերդ սրբազնության հոգևոր ծառայության օրհնյալ ուղու հերթական հանգրվանին՝ աղոթքով մաղթում ենք Ձեզ երկնային զորակցություն և անսպառ եռանդ՝ շարունակելու անշեղորեն ընթանալ այն ճանապարհով, որն ուղղված է Սյունյաց թեմի հզորացմանը, սրբազան ավանդների պահպանմանն ու մատաղ սերնդի քրիստոնեական դաստիարակությանը»։

–00—ՍՊ