Հայրս ավելի քան 550 օր անցկացրել է բանտում միայն նրա համար, որ քրիստոնյա է. Դավիթ Վարդանյանի

Հայրս ավելի քան 550 օր անցկացրել է բանտում միայն այն բանի համար, որ քրիստոնյա է։ Այդ մասին Fox News-ին տված հարցազրույցում ասել է Արցախում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Մարդիկ ստիպված էին լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները ընդամենը 24 ժամվա ընթացքում: Տարեց հարևանները, փախչելով, ուշաթափվում էին ճանապարհներին, երեխաները սովից լաց լինում, իսկ ընտանիքները ընդմիշտ բաժանվում միմյանից։ Այս մղձավանջը իրականություն դարձավ 120 000 քրիստոնյա հայերի համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում։  Այդ «գինը վճարողների» թվում էր Ռուբեն Վարդանյանը, որ այժմ բանտախցում է՝ Արցախին օգնելու փորձի համար»,- նշել է Դավիթ Վարդանյանը։

Դավիթ Վարդանյանը։  ընգդծել է՝ Ռուբեն Վարդանյանին պահում են Բաքվում նրա անսասան աջակցության համար աշխարհի տարբեր ծայրերում, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում։

«Ես և իմ ընտանիքն անհամբեր սպասում ենք Թրամփի առաջնորդությանը։ Նա կարող է դա անել՝ Բաքվի ռեժիմին հասկացնելով, որ պետք է հետևի միջազգային կանոններին, Կովկասում խաղաղության նկատմամբ իր հանձնառությանը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ գերիներին»,- եզրափակել է Արցախում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը։

–00—ՍՊ