Թաթոյանը, Արցախի թեմի առաջնորդը քննարկել են Սյունիքում ստեղծված վիճակը, հայ գերիների վերադարձի հարցը

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի Հայ եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի (Hovakim V Manukyan) և Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ․

«Քննարկեցինք հարցեր, որոնք վերաբերում են են Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքներին, ներկայացրեցի Սյունիքի գյուղերում ապրիլի 12-13-ի մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները, հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանը, ինչպես նաև միջազգային ատյաններում համագործակցությունը: Քննարկեցինք նաև արցախցիների իրավունքների խնդիրները և լուծումների, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների հետ կապված հարցեր։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սփյուռքի թեմերը մեծ կարևորություն ունեն մեր համազգային իրավունքների պաշտպանության և միջազգային հարթակներում համախմբված հանդես գալու հարցում»,- հայտնել է Թաթոյանը։