Հանցակազմ չկա Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի քայլերում․ դատավորը կայացրեց արդարցման վերդիկտ

Դատարանը, Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ կայացրեց արդարացման վերդիկտ, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով կայացրեց արդարացման վերդիկտ։ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։

–00—ՅՄ