Քննվում է Տերտերասարի ոսկու հանքավայրի ապօրինի շահագործման հանգամանքը․ «Հետք»
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

«Հետք»-ը գրում է․ «Սյունիքի մարզի Թխկուտ գյուղի վարչական տարածքում գտնվող Տերտերասար կոչվող տարածքից ոսկու հանքանյութի գողության առերևույթ դեպքի առթիվ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում 2024թ․ մայիսի 28-ին Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի առաջին մասով (գողություն) նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դրա շրջանակներում քննության առարկա է դարձել նաև Տերտերասարի ոսկու հանքավայրի առերևույթ ապօրինի շահագործման հանգամանքը։
Այս մասին մեր հարցմանն ի պատասխան հայտնել է Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կամո Շառոյանը։
Տերտերասարի հանքավայրի համար նախկինում ընդերքօգտագործման իրավունք ունեցող Սիլվա Համբարձումյանը մեզ հետ զրույցում պատմել էր, որ ինքն այնտեղ կուտակված հանքանյութ ունի, որը գողացել են, և որի համար ինքը դիմել էր իրավապահներին։ Հենց այս գործի շրջանակներում էլ պարզվել է, որ այնտեղ հնարավոր է ապօրինի շահագործում է կատարվել։
Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ քրեական վարույթով նախաքննության ներկա փուլում որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվել։ Նախաքննությունը շարունակվում է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ