«BMW»-ն հայտնվել է Դեբեդ գետում. մեկը տեղափոխվել է հիվանդանոց, մյուսին փրկարարները որոնում են
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Այսօր՝ մայիսի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցեկ Լոռու մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվե, որ Ախթալա բնակավայրի վարչական տարածքում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Դեբեդ գետում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, Լոռու մարզի փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ, 1 հոգի կարողացել է դուրս գալ ավտոմեքենանյից, իսկ 1 հոգի, ըստ դեպքի վայրում հավաքվածների, կամ մնացել է ավտոմեքենայում, կամ դուրս է ընկել մեքենայից և հատնվել Դեբեդ գետում:
Այս պահին հրշեջ-փրկարարները գետի երկայնքով իրականացնում են որոնողական աշխատանքներ՝ քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի համարանիշը, սեփականատիրոջ ինքնությունը, վարորդի և գետում որոնվող քաղաքացու ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փրկվածը Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Էդգար Ս.-ն է, իսկ որոնվողը Լոռու մարզի բնակիչ 74-ամյա Ռուբեն Պ.-ն: Էդգար Ս.-ն տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն:
–00—ՅՄ