Հայաստանը բարելավել է իր դիրքերը «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս»-ում
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և հայտնվել 34–րդ հորիզոնականում՝ 73.96 միավորով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի Հայաստանը զբաղեցնում էր 43–րդ հորիզոնականը:
Ինդեքսը ներառում է շուրջ 180 երկիր։
Հարևան Վրաստանն այս ինդեքսում 114–րդն է, նախորդ տարի 103–րդն էր: Ինդեքսում Ադրբեջանը 167–րդն է՝ 2024–ի համեմատ նահանջելով 3 հորիզոնականով, Թուրքիան 159–րդն է՝ նահանջելով 1 հորիզոնականով: Հարևան Իրանը 176–րդն է, նախորդ տարի ևս նույն դիրքում էր:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ինդեքսը գլխավորում է Նորվեգիան:
–00–ԱՀ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հայաստանի արտաքին պարտքը 2010 թվականից ի վեր աճել է 2.6 անգամ. Եվրասիական տնտեսական հանձնաժողով
-
ՀՀ ներկայացուցիչն ու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանը, «խաղաղության խաչմերուկը»
-
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում, 6-ամյա երեխան հոսպիտալացվել է
-
Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետություններում տնտեսական աճ է գրանցվել
-
Սյունյաց թեմի շնորհավորականը՝ Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանի քահանայական ձեռնադրության առթիվ
- Ամբողջ լրահոսը
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է
-
Երբ զինակոչիկներին Շիրակից Ղարաբաղ էին տանում, ծնողները սգի մեջ էին հայտնվում. Սարիկ Մինասյան