Վարդան Ղուկասյանին կոնյակ, բամբաներկով չեմ շնորհավորել, բայց իրա հետ գժտված չեմ եղել․ Սարիկ Մինասյան

Ես Վարդան Ղուկասյանի և որևէ մեկի հետ գժտված չեմ եղել։ Այս մասին այսօր Գյումրիի ավագանու նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ավագանու ՔՊ խմբակցության անդամ Սարիկ Մինասյանը։

«Կոնյակ, բանբաներկով չեմ եկել, շնորհավորել Վարդան Ղուկասյանին, բայց բոլորս հայ ենք, ո՞նց կարող ենք չբարևել, բայց երդմնակալությանը ներկա չեմ գտնվել»,- նշեց նա։

Մինասյանը տեղեկացրեց, որ ՔՊ-ն յուրաքանչյուր նիստից առաջ քննարկում է ունենալու և ժողովրդավարկան ճանապարհով որոշումներ է կայացնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00–ԱՀ