Հորս բանտարկության պատճառն աշխարհում, այդ թվում՝ ԼՂ-ում ծանր դրության մեջ մարդկանց աջակցելու կամքն է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Այս մասին ասված է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածում, որը հրապարակել է Fox News-ը։
«Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, ով այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։
Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանքեց ու ձեռք մեկնեց։ Երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ շուրջ 2.7 միլիարդ), որպեսզի փրկեն հայ որբերին և փախստականներին։
Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնությունն էր»,- ասված է հաոդվածում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ