«Նշաձողը պետք է բարձրացվի»․ ՄԻՊ-ը հանձնարարականներ է տվել

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ աշխատակազմում անցկացվել է խորհրդակցություն:

Ստորաբաժանումների ղեկավարները Պաշտպանին ներկայացրել են ընթացիկ աշխատանքներն ու առաջիկայում նախանշված ծրագրերը։ Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է քաղաքացիների ընդունելության գործընթացի և նրանց կողմից ստացվող դիմում-բողոքների ուսումնասիրության պատշաճ կազմակերպմանը և նշել, որ կառույցում մարդու իրավունքների պաշտպանության համար սահմանված նշաձողն ամենօրյա աշխատանքով պետք է էլ ավելի բարձրացվի, և իր մանդատի շրջանակում աջակցություն ստանա կարիքն ունեցող յուրաքանչյուր քաղաքացի։

Խորհրդակցության ավարտին Անահիտ Մանասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ և նախանշվել աշխատանքի կարևոր ուղղությունները:

–00—ՍՊ