Շաբաթօրյակ՝ չկառուցված քաղաքում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր: Այդ մասին պետական բոլոր գերատեսչությունների աշխատողներին հրահանգ է իջեցվել: Ասվել է, որ բոլորը պարտադիր մասնակցեն շաբաթօրյակին: Իսկ ամենազավեշտալի հրահանգը ստացել են ԿԳՄՍ նախարարության աշխատակիցները․ նրանց ասվել է, որ շաբաթօրյակին պետք է մաքրություն եւ ծառատունկ անեն դեռեւս չկառուցված ակադեմիական քաղաքում, որը, հիշեցնենք, նախատեսում են կառուցել 17-րդ թաղամասում` 2030 թվականին, եւ որտեղ պատրաստվում են տեղափոխել հայաստանյան բոլոր բուհերը:

Իսկ առաջին շենքերը նախատեսում են կառուցել 2029 թվականին, եւ դրանք կլինեն հանրային նշանակության օբյեկտներ:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

–00—ՍՊ