Վարդապետյանն ազատվել է վերջին տղամարդ օգնականից. ինչ կապ ունի նա ինֆորմացիոն արտահոսքի հետ
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ազատվել է իր վերջին տղամարդ օգնականից: «Ժողովուրդ» օաթերթին հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազի օգնական Արմեն Ղուկասյանն ազատվել է պաշտոնից: Նշենք, որ Ղուկասյանը նախկինում եղել է ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետը։ Դատախազությունից մեզ հասած խոսակցությունների համաձայն Ղուկասյանի ազատումը խոր արմատներ ունի։ Կարծիք կա, որ նրա ազատումը կարող է կապված լինել այն իրողության հետ, որ գլխավոր դատախազը համակարգի ներսում շարունակ փորձել է գտնել աշխատակիցների, որոնք կապված են համակարգի ներսից ինֆորմացիոն արտահոսքի հետ: Չի բացառվում, որ Ղուկասյանն էլ է հայտնվել նրա թիրախում։ Որքանով են այս խոսակցությունները հավաստի դժվար է ասել, սակայն փաստ է Ղուկասյանը ազատվել է անակնկալ կերպով:
Նկատենք, որ ուշագրավն այն է, որ գլխավոր դատախազն ունի 5 խորհրդական, որոնք բացառապես կանայք են Լուսինե Մարտիրոսյանը, Նարինե Գասպարյանը, Սյուզաննա Խաչատրյանը, Մանե Մարկոսյանը, Եվա Սաղոյանը։
Սակայն սա դեռ վերջը չէ:
Հիմա արդեն նաև գլխավոր դատախազի 3 օգնականներն են կանայք՝ Արփինե Մանուկյան, Քրիստինե Գրիգորյան, Անահիտ Բաբախանյան»։
Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։
–00—ՍՊ