Խուզարկությամբ ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի և տարածքային նախաքննական մարմնի ծառայողները, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ և 335-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, ապրիլի 26-ին խուզարկել են Լոռու մարզում բնակվող մի տղամարդու տունը՝ հայտնաբերելով ապօրինի պահվող երկփողանի հրացան:

 

Նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

–00—ՍՊ