Ոստիկանությունում խոշտանգման հերթական դեպքն է արձանագրվել. փաստաբանն ահազանգում է

Իմ պաշտպանյալի թույլտվությամբ հրապարակում եմ նրա կողմից տրամադրված տեսանյութն ու լուսանկարները, որոնք փաստում են Հոկտեմբերյանի ոստիկանության կողմից նրա նկատմամբ կիրառված բռնության մասին։ Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով։ Այս մասին ահազանգել է փաստաբան Արա Ղարագյոզյանը։

«Տուժողը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, սակայն մինչ օրս որևէ արձագանք չի ստացվել ՀՀ գլխավոր դատախազություն

Հարց եմ ուղղում Արփի Սարգսյան, սա՞ է իրական բարեփոխումների արդյունքը։ Ինչպե՞ս կարող է այսպիսի վերաբերմունք ցուցաբերել ոստիկանությունը։ Ինչու՞ պետք է քաղաքացուն տանեն ոստիկանություն և նա այնտեղից վերադառնա նման վնասվածքներով ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։

Մինչև ե՞րբ կարելի է հանդուրժել քաղաքացիների նկատմամբ կիրառվող բռնությունն ու խոշտանգումները։ Ե՞րբ է վերջապես ավարտվելու իրավախախտումներն անպատիժ թողնելու այս վտանգավոր պրակտիկան։Anahit  Manasyan

Ինչպես միշտ Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ զբաղվելու է այս գործով և պայքարելու է, որ մեղավորները պատժվեն»,- գրել է նա։

–00–ՀԱ