Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
01/05/2025 10:09
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Մայիսի 2-ին՝ ժամը 14:30-ից, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արզնի ավտոճանապարհի 1-ին կմ-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերություն աշխատակիցները։
Խնդրում ենք չանհանգստանալ։
–00—ՅՄ