ԲԴԽ-ն թույլատրել է Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը թույլատրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։

Ապրիլի 29-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բերման էր ենթարկվել դատարանի դահլիճից, նրա նախագահությամբ ընթացող նիստը հետաձգվել էր։

Այս կերպ ԲԴԽ–ն բավարարել է գլխավոր դատախազի միջնորդությունը։ Նշենք, որ այժմ քննվում է դատավորին կալանավորելու միջնորդությունը։

–00—ՅՄ