«Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը». իրավապաշտպան
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

«Հպարտացա իմ թիմով որպես հայ տղամարդիկ», թաղապետի գլխավորությամբ ակտիվիստի վրա ոհմակային հարձակումից հետո ասել է թիմակից, արևմտամետներից արևմտամետ Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ մի կին Անի Խաչատրյան անունով։ Այս մասին իր էջում գրել է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
«Առավել տպավորիչ էր սույն տիկնոջ մեկ այլ արտահայտություն հաղթանակած թաղապետի հետ հպարտորեն մարտադաշտը լքելուց առաջ. «սոված ենք, գնում ենք հաց ուտենք»։ Սա էլ դատարկ արևմտամետության կնոջ օրինակը»,- հավելել է նա:
Նշենք, որ այսօր առավոտյան թաղապետարանի շենքում ծեծկռտուք է տեղի ունեցել: Թաղապետարանի աշխատակիցները՝ թաղապետի մասնակցությամբ ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին: Ոստիկանության աշխատակիցները, որոնք ժամանել են շենք, բերման են ենթարկել միայն Չախոյանին: Ոստիկանությունից հայտնել են, որ նա հրավիրվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին՝ հաղորդում ներկայացնելու:
Երևանի քաղաքապետարանից, անդրադառնալով տեղի ունեցածին, նշել են, որ բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է, ընդ որում բռնությունը միայն ֆիզիկականը չէ:
Միջադեպից հետո Արթուր Չախոյանի աչքի տակ կապտուկ կար և արյան զեղման նշաններ::
Հիշեցնենք, որ նախօրեին Արթուր Չախոյանն ու Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հայհոյախառն ակցիա էին իրականացրել թաղապետարանում: Նրանք հայտարարել էին, որ սա պատասխանն է նրա, որ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հեռախոսով հայհոյել է իրենց:
Ավելի ուշ Տիգրան Տեր-Մարգարյանը, ով «Հանրապետություն» կուսակցության անդամ է, նշել էր, որ լավ է արել, որ հայհոյել է:
–00–ԱՀ