Հետազոտությունների արդյունքում պարզվեց` առկա է անհրաժեշտություն, որպեսզի Չախոյանը հոսպիտալացվի

Արթուր Չախոյանի հետ իրականացված հետազոտությունների արդյունքում պարզվեց` առկա է անհրաժեշտություն, որ վերջինիս հոսպիտալացվի։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ Ավելի վաղ՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր աշխատակիցների հետ դաժանաբար ծեծի է ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին։

Հիշեցնենք՝ ապրիլի 29-ին Չախոյանը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանի հետ էր գնացել Նոր Նորքի թաղապետի հետ հանդիպման, սակայն նրանք չէին հանդիպել։

Այսօր ՝ ապրիլի 30-ին, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում պետք է հանրային քննարկում լիներ, և ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր ևս թաղապետարան էր եկել` հանդիպելու Տեր-Մարգարյանին և պատասխան պահանջելու ձայնային հաղորդագրություններով իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար։

 

–00—ԱՊ