«Խիստ ցավում եմ այս վիճակի համար»․ Վազգեն արքեպիսկոպոսը արձագանքում է․ News.am

Այս օրերին համացանցում լայն տարածում ստացավ և քննարկվեց Մերձբալթիկայի Հայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի ելույթի տեքստը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տալլին այցելության առիթով։ News.am-ը կապ է հաստատել և որոշ պարզաբանումներ ստացել Վազգեն Սրբազանից, որը ամբողջությամբ ներկայացվում է ստորև.

«-Բարև Ձեզ, Վազգեն Սրբազան, Աստված օգնական։

Բարև Ձեզ, Աստված պահապան։

-Սրբազան, ուզում եմ մի քանի հարց ուղղել Ձեզ՝ Հայաստանի վարչապետին ուղղված Ձեր բարիգալստյան խոսքի առնչությամբ։ Կարելի՞ է…

-Խիստ ցավում եմ այս վիճակի համար, իսկապես շատ տհաճ իրավիճակ ստեղծվեց: Եթե իմ խոսքերով որևէ մեկի համոզումները վիրավորել եմ, ապա խորապես ափսոսում եմ։ Միակ նպատակս եղել է այն, որ Հայաստանը ներկայացնող բարձրագույն պաշտոնյային՝ անկախ իր նկատմամբ հասարակական տարբեր շրջանակներիում ձևավորված վերաբերմունքից, ցանկացել ենք օտար միջավայրում ըստ արժանվույն դիմավորել։ Սա մի տեսակ  նաև նախընթաց տարիներին ձևավորված  ավանդույթ է դարձել: Մնացածի մասով վերստին ափսոսում եմ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

–00—ՅՄ