Վարդան Ղուկասյանը Նիդերլանդների դեսպանին առաջարկել է կաթնարդյունաբերության մասնագետներ հրավիրել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Ճանաչողական այցով Գյումրիում էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը:
Տիկին Մոնրոյ-Վինթերին համայնքապետարանում հանդիպեց Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանին: Համայնքի ղեկավարի եւ դեսպանի միջև ծավալվեց ջերմ, կառուցողական զրույց, Գյումրիում փոքր եւ միջին բիզնես զարգացնելու, նոր ներդրումներով հանդես գալու առաջարկներ եղան:
Քանի որ Գյումրու հարակից համայնքներում ազգաբնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է, Գյումրու համայնքապետը դեսպանի ուշադրությունը հրավիրեց հենց այդ ոլորտին՝ առաջարկելով Նիդերլանդներից Գյումրի կաթնարդյունաբերության ոլորտի մասնագետներ հրավիրել: Տիկին Մոնրոյ-Վինթերն էլ Գյումրիում հացաբուլկեղենի արտադրամաս ստեղծելու իր առաջարկն արեց:
Հանդիպման ավարտին Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին նվիրեց գյումրվա մուշուրբան՝ կլկլանը:
–00—ՍՊ