Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Հայաստանում ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել վարչապետի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ։ Ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում։
«Հունիսի 12-ին, սահմանի սահմանազատման համաձայնագրի դեմ բողոքի ցույցերի ժամանակ, Երևանի կենտրոնում տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև։ Վիրավորվել է մոտ 101 մարդ, նրանց թվում՝ 17 ոստիկան։ Հաղորդվում է, որ ձերբակալվել է 98 մարդ։
Ավելի ուշ առնվազն 15 մարդու նկատմամաբ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հասարակական կարգը խախտելու համար։ Ոստիկանության գործողությունների համաչափության և օրինականության վերաբերյալ քննության արդյունքում իրավապահ մարմնի որևէ աշխատակցի նկատմամբ որևէ հանցագործության համար մեղադրանք չի առաջադրվել»,- նշվում է զեկույցում։
–00—ՍՊ