Մաշտոցի պողոտայում բացել է տերմինալի դուռը և գողացել դրամընդունիչը․ 30-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Ապրիլի 24-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկի մոտ տեղադրված տերմինալի դուռը բաց է: Նշված հասցե մեկնած Կենտրոնական բաժնի համայնքային ոստիկանները պարզել էին, որ ժամը 1.00-ից ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալի դուռը և գողացել դրամընդունիչը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապրիլի 26-ին հանցագործությունը բացահայտվել է։ Երևանի բնակիչ 30-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ