Շվեդիայի դեսպանի հետ քննարկվել է ԼՂ բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակվող անձանց իրավունքները
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն ապրիլի 29-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանի ներկայացուցիչը դեսպանին ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները և մարզում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները:
Քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Սյունիքի մարզում բնակություն հաստատած, ինչպես նաև մարզի սահմանամերձ բնակավայրերում բնակվող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Հանդիպման ավարտին դեսպան Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն է հայտնել խնդիրները մանրամասն ներկայացնելու և բովանդակալից քննարկման համար:
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության «UAZ»-ն ու «Ջերմուկ գրուպ» ընկերության «Mitsubishi»-ն
-
Սրբազանների գործը կապել են Սամվել Կարապետյանի հարցին, իրարից կիլոմետրերով հեռու խնդիրներ են
-
Կոպիրկինն արևելագիտական դպրոցի մասնակիցներին պատմել է ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
-
Երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիրը» կբացահայտի՞՝ այս ինչ «քիմիա» է աշխատում իր և Փաշազադեի միջև
-
Դատախազի միջնորդագիրը Արթուր Սարգսյանի մասով անհիմն էր, քաղաքական որոշում է, ինչ-որ բան է սպասվում
-
ՔԿ-ն հերքում է Մայր Աթոռի տարածքում քննչական գործողություններ նախատեսելու մասին տեղեկությունները
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է