Վրաստանի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

–00—ՅՄ