1 զոհ, 4 վիրավոր. Գյումրիում բախվել են Կամազ-ը, Mercedes-ը, Opel-ը, Ford-ը, ԳԱԶ 3110-ը

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային քրեական վարչության խաչմերուկում բախվել են «Կամազ», «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Կամազ»-ը, որը հաշվառված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հաշվեկշռում, կողաշրջվել է, վթարի հետևանքով էլ 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են հիվանդանոցներ:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից 1-ը գիտակցության չգալով մահացել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Հարություն Զ-ն է: Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

–00—ՅՄ