Ուկրաինայի անչափահաս քաղաքացուն դեռ չեն գտել, որոնողական աշխատանքները շարունակվում են
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Այսօր՝ ապրիլի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարները, Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մի քանի փրկարարներ, ինչպես նաև Թիավարության ֆերերացիայի մեծ թվով թիավարներ շարունակել են Ուկրաինայի Հանրապետության անչափահաս քաղաքացու դիակի հայտնաբերման աշխատանքները։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ աշխատանքները ղեկավարում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը և ՀՀ ՆԳՆ ՓԾ ՓՈւՎ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1-ին փրկարարական ջոկատի հրամանատար Սերգեյ Բիձյանը։
Արդեն մի քանի ժամ է՝ որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն են վերցրել դեպի Երևանյան լիճ և թիավարները իրենք են ցանկություն հայտնել մասնակցելու որոնողական աշխատանքներին, որը ընդգրկված է մի քանի կմ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։