Պապիկյանը մեքենայում չի եղել, նա գտնվել է տանը․ ՊՆ խոսնակը մեկնաբանել է վթարի վերաբերյալ լուրերը

Մամուլում շրջանառվում են ՊՆ հաշվեկշռում գտնվող մեքենայի մասնակցությամբ վթարի տեսանյութ և մեկնաբանություններ, ըստ որի՝  իբր վթարը տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ, գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

«Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»- գրել է նա:

–00—ՅՄ