ՔՊ-ական հայացքներով հայտնի Վազգեն Սրբազանը Փաշինյանին ԵՄ գնալու կոչ է անում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերջերս Մերձբալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդ իբրև գործուղված Վազգեն  արքեպիսկոպոս Միրզախանյանը, որը հայտնի է իշխանությունների նկատմամբ իր լոյալ, տեղ-տեղ հաճոյանալու բնավորությամբ, Փաշինյանին Էստոնիայի մայրաքաղաք Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիում կոչ է արել գնալ դեպի Եվրամիություն, որովհետև «քրիստոնեությունը Արևմուտքից է եկել Հայաստան»։

Վազգեն Սրբազանը, որը նաև նախկինում եղել է Վիրահայոց թեմի առաջնորդ ու այնտեղից դուրս եկել սկանդալի պատճառով, Փաշինյանին ասել է, որ ինքը աղոթում է ՀՀ վարչապետի կողմից նախաձեռնած խաղաղության համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ