Արմավիրում 21-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել արգելված հատվածով անցնող հետիոտնին
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Երեկ՝ ապրիլի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 21-ամյա Ռուբեն Գ․-ի իր վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի Առատաշեն գյուղի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 53-ամյա Կարեն Ս․-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ, քաղաքացիական ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին հիվանդանոց են տեղափոխել ու հասնելով Ծաղկունք բնակավայրի վարչական տարածք, նկատել են վարորդի զանգով դեպքի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենային ու կագնեցրել են այն և վիրավորին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, դրանից հետո վարորդը ահազանգել է 1-02։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
–00—ՅՄ