Ոսկեպարից 2 ընտանիք արտագաղթել է ՌԴ, ևս 2-ը նման մտադրություն ունի․ Ոսկան Սարգսյան
26/04/2025
Ներքին կյանք
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սահմանազատման անվան տակ Կիրանց-Ոսկեպար հատվածում 30 տարի ամրացված դիրքերը, Կիրանցի հողերը Ադրբեջանին հանձնելու, սահմանազատման հետագա փուլի հետ կապված անորոշության, Հայաստանի անվտանգության մտահոգիչ վիճակի հետևանքով սահմանամերձ, հերոսական Ոսկեպար գյուղից վերջերս 2 ընտանիք արտագաղթել է Ռուսաստան։
Ոսկեպարից հայտնում են, որ ևս 2 ընտանիք նման մտադրություն ունի։
1980-ական թվականների կեսին Ոսկեպարի 8-ամյա դպրոցում սովորում էր 330 աշակերտ, Հայաստանի անկախության տարիներին արտագաղթի հետևանքով այժմ Ոսկեպարի միջնակարգ դպրոցն ունի 77 աշակերտ։ Ոսկեպարցիների զգալի մասը հաստատվել է Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում, Վորոնեժում»։
–00—ՅՄ