Երևանում ջրատարից դուրս են բերել խեղդվող կնոջը. նրա հետ եղած տղամարդուն փրկել չի հաջողվել
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության 2 ոստիկաններ, վտանգելով իրենց կյանքը, Արցախի 3-րդ նրբանցքի մոտով հոսող ջրատարից կարողացել են փրկել 1 հոգու կյանք, իսկ մյուսին ջուրը քշել տարել է։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ժամին նշված հատվածում գործող ջերմաէլեկտրակայանի հարևանությամբ գտնվող տարածքում ոստիկանության ծառայողները ծառայություն կատարելիս օգնության ձայներ են լսել և, վազելով ձայնի ուղղությամբ, տեսել են, որ 2 քաղաքացի ջրի մեջ են։
Ոստիկանները կարողանում են այնտեղ գտնվող քաղաքացիներից մեկին, կարելի է ասել, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ դուրս բերել, սակայն մյուս քաղաքացուն չի հաջողվում, քանի որ վարարած գետը քշում տանում է։
Ոստիկանության ծառայողներից մեկը վազում է անգամ այդ ուղղությամբ, սակայն քաղաքացին արդեն սուզվում է ջրի տակ։
Մանրամասն՝ սկզբնասղբյուր կայքում։
–00—ՅՄ