Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

Ապրիլի 24-ին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Արարողությանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամներ (նախարարներ), դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նույն օրը ՀԱԵ Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի։
–00—ՍՊ
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ ՏԿԵՆ-ում «խաղաղության խաչմերուկն» են քննարկել
-
Արփինե Սարգսյանը փոխել է Սյունիքի, Գեղարքունիքի և Արմավիրի պարեկային ծառայությունների պետերին
-
Ռուբինյան-Քըլըչ հաջորդ հանդիպումը հնարավոր է կայանա Թուրքիայում
-
ԱԽ քարտուղարը ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն է քննարկել Ամերիկայի հայկական համագումարի հետ
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է